Իտալիայում թանգարաններն այցելուների հետաքրքրությունն ու հույզերը ֆիքսող ու վերլուծող համակարգեր են տեղադրել՝ փորձելով այդկերպ ավելացնել այցելուների թիվը և վերականգնել կորոնավիրուսային համավարակի հետևանքով կորցրած 190 միլիոն եվրո գումարը, հայտնում է Bloomberg-ը։
Մասնավորապես, Իտալիայի Բոլոնիա քաղաքի թանգարաններում ցուցանմուշների կողքին տեղադրվել է ShareArt համակարգը, որը թույլ է տալիս հաշվարկել ցուցանմուշի մոտ այցելուի կանգնելու տևողությունն ու ֆիքսել նրա արձագանքն ու հույզերը։
Այս համակարգը նկարների, քանդակների և արվեստի մյուս նմուշների համար ստեղծում է «գրավչության վարկանիշ», ինչը կուրատորներին կօգնի հասկանալ, թե ինչպես պետք է կազմակերպել ցուցադրությունը, որպեսզի այն հետաքրքիր լինի այցելուների համար։ Այսպիսով՝ թանգարանները կկարողանան վերականգնել 2020 թվականի ընթացքում կորոնավիրուսային սահմանափակումների հետևանքով կրած վնասը։
ShareArt համակարգը մշակվել է ENEA պետական գործակալության կողմից, համակարգի առաջին տարբերակը պատրաստ է եղել դեռևս 2016 թվականին, սակայն փորձարկումները նոր են սկսվել։ Համակարգը մշակողները պնդել են, որ այցելուների գաղտնիությունը կպահպանվի, և ծրագիրը նպատակ ունի միայն արվեստասերների հուզական արձագանքի մասին տվյալներ հավաքել։
Հայտնի է, որ միջին հաշվարկով մարդիկ յուրաքանչյուր ցուցանմուշի դիմաց կանգնում են 4-5 վայրկյան և միայն հազվադեպ դեպքերում՝ ավելի քան 15 վայրկյան։
2
--Фото-->
Админ добавлен новости
24.07.2021
Lada-ի մամուլի ծառայությունը հայտարարել է պլանային թարմացման ենթարկված Niva Bronto-ի գործարանային արտաճանապարհային տարբերակի պատվերների ընդունման մեկնարկի մասին: Ամենագնացը դրսից և ներսից փոքր-ինչ փոխվել է, մասնավորապես՝ ստացել է նոր վահանակ, իսկ տանիքին ալեհավաք է հայտնվել, գրում է motor.ru-ն:
Bronto-ի մոդիֆիկացիան հիմնված է երեքդռնանի Niva Legend-ի վրա և հագեցած է օդորակիչով, տաքացվող նստատեղերով և հայելիներով: Ընտրության համար առաջարկվում է հագեցվածության երկու մակարդակ` Luxe և Prestige:
Ընկերությունը Bronto-ի նորացված դիզայնը «ավելի արտահայտիչ» է որակում:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 1,7 լ աշխատանքային ծավալով 83 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչով:
3
--Фото-->
Админ добавлен новости
24.07.2021
Ռուսաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է իր նշանակումը․
«Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի ֆուտբոլային միությանը ցուցաբերած վստահության համար։ Ինչպես ֆուտբոլիստի համար ազգային հավաքական հրավիրվելը, այնպես էլ մարզչի համար ազգային հավաքականը գլխավորելը մեծ պատասխանատվություն և իր աշխատանքի բարձր գնահատական է։
Ինձ համար սա նոր, շատ պատասխանատու ու հետաքրքիր փուլ է մարզչական կարիերայում։ Հիմա թիմի առջև ԱԱ-2022-ի որակավորման փուլը հաղթահարելու խնդիրն է դրված։ Եվ մենք կանենք ամեն ինչ՝ այդ խնդիրն ի կատար ածելու համար»,- Կարպինի խոսքերն է փոխանցում ՌՖՄ պաշտոնական կայքը։
4
--Фото-->
Админ добавлен новости
24.07.2021
Երևան քաղաքում՝
10:00-16:00 Սարի Թաղ 1-9 շարքեր մասնակի, Նալբանդյան փ. 110 շենք, Սայաթ-Նովա պող. 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-16:00 Էրեբունի փ. 3, 5, 7, 9, 11 շենքեր, Նոր Արեշ 2փ. 51-80; 11փ. 1-25 սեփական տներ,
11:00-17:00 Արտաշիսյան փ․ 40/8, 42/6, 42/7, 44/4ա, 44/5 շենքեր, Արտաշիսյան փ․ 46, 48, 50, 50/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 1-ին նրբ․ 3, 7, 9 շենքեր, Բագրատունյաց պող․ 4, 6 շենքեր, Չեխովի փ․ 15 շենքերի I-VII մուտքեր, Նորքի 7-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արագածոտնի մարզում՝
11:00-16:00 Աշտարակ քաղաք՝ Կարին, Դիտավան-1 և Դիտավան-2 թաղամասեր,
Արարատի մարզում՝
10:30-14:30 Արտաշատ քաղաք՝ Ա. Խաչատրյան, Մյասնիկյան, Օգոստոսի 23 փողոցներ մասնակի,
10:30-16:00 Ջրաշեն գյուղ մասնակի,
Վայոց Ձորի մարզում՝
10։00-15։00 Ելփին գյուղ մասնակի,
Կոտայքի մարզում՝
10։00-16։00 Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս,
11։00-17։00 Գեղաշեն, Բալահովիտ, Ջրվեժ և Գառնի գյուղեր մասնակի,
15։00-17։00 Բալահովիտ գյուղ մասնակի, Բալահովիտի զինմաս, գազալցակայան և հարակից տարածքներ,
Գեղարքունիքի մարզում՝
10։30–13։30 Վարդենիկ համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00–15։00 Մարտունի քաղաք՝ Մյասնիկյան փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Lava Pulse: Արյան ճնշումն ու սրտի աշխատանքը չափող 20$-անոց հեռախոս
Բջջային հեռախոսներ արտադրող հնդկական Lava ընկերությունը թողարկել է նոր հեռախոս, որը կոչվում է Pulse: Սա սովորական կոճակներով հեռախոս է, սակայն ունի արյան ճնշման և սրտի աշխատանքի չափման սենսորներ: Արտադրողը նշում է, որ սա նմանատիպ առաջին հեռախոսն է:
Արյան ճնշումն ու սրտի աշխատանքը չափելու համար բավական է մատը դնել սմարթֆոնի հետրի հատվածում գտնվող սկաների վրա: Չափման արդյունքները ցուցադրվում են հեռախոսի վրա և դրանք հնարավոր է պահել հեռախոսի մեջ կամ ուղարկել այլ մարդկանց:
1842
--Фото-->
Админ добавлен новости
26.01.2021
LG ընկերությունը ներկայացրեց LG Wing սմարթֆոնը, որն ունի երկու էկրան: Այս էկրաններից մեկը պտտվող է, ինչը թույլ է տալիս ստանալ T-աձև կոնստրուկցիա: Սմարթֆոնի P-OLED հիմնական էկրանը 6.8 դյույմ է` 2460×1080 թողունակությամբ և 20,5:9 կողմերի հարաբերակցությամբ:
Լրացուցիչ G-OLED էկրանը 3.9 դյույմ է՝ 1240×1080 թողունակությամբ և 1,15:1 կողմերի հարաբերակցությամբ: LG-ն հավաստիացնում է, որ այս սմարթֆոնի էկրանի մեխանիզմը կաշխատի 5 տարի, եթե օրական միջինը 100 անգամ պտտվի:
Լրացուցիչ էկրանի դիրքից կախված սմարթֆոնը կարելի է օգտագործել երկու ռեժիմներում՝ Basic Mode և Swivel Mode: Երբ լրացուցիչ էկրանը պտտված է 90 աստիճանով, ապա այդ դեպքում սմարթֆոնը գտնվում է Swivel Mode ռեժիմում:
4361
--Фото-->
Админ добавлен новости
26.01.2021
Huami ընկերությունը ներկայացրեց Amazfit Band 5 սմարթ թևնոցը, որը փաստացի հանդիսանում է Mi Band 5 թևնոցի թարմաված տարբերակը ԱՄՆ շուկայի համար: Այս թևնոցում ավելացել է արյան մեջ թթվածնի հագեցվածությունը չափող գործառույթ: Թևնոցում ներդրված է նաև Amazon Alexa ձայնային օգնականը: Մնացած բոլոր պարամետրերով ու արտաքին տեսքով թևնոցը չի տարբերվում Mi Band 5-ից: Թևնոցն արժի 45$ և վաճառվում է Ամազոնում:
2998
--Фото-->
Админ добавлен новости
26.01.2021
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մարտակերտի շրջանի վարչակազմի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 24-ին մեկնել է Մարտակերտ քաղաք և հանդիպել շրջանի վարչակազմի, համայնքների ու հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավար կազմի հետ. հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի հերոս, ՊԲ Ն դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը ներկայացրել է ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, Կառավարության կողմից իրականացվող քայլերի հաջորդականությունը և նշել անվտանգային, հումանիտար ու սոցիալ-տնտեսական ոլորտներում առկա այն առաջնահերթությունները, որոնք պետական կառավարման համակարգի համար գործողությունների օրակարգ են ձևավորել:
Անդրադառնալով անօթևան քաղաքացիներին շրջանի համայնքներում տեղավորելու ծրագրի ընթացքին՝ նախագահ Հարությունյանը հորդորել է առավել ակտիվացնել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ ընդգծելով, որ գյուղական համայնքներում հաստատվող քաղաքացիների տնտեսական գործունեության համար Կառավարության կողմից առաջիկայում կստեղծվեն տարբեր հնարավորություններ:
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:
Այնուհետև Արայիկ Հարությունյանը, Մարտակերտի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է վերակառուցման փուլում գտնվող Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի, ծանոթացել տեղում իրականացված շինարարական աշխատանքներին, խոստացել, որ պետության կողմից համապատասխան օժանդակություն կտրվի շինաշխատանքները սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու համար:
4550
--Фото-->
Админ добавлен новости
26.01.2021
Արցախի Շոշ գյուղի դպրոցն իր դռներն է բացել աշակերտների առաջ
Դեռ 2004-ին Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ ԱՀ Շոշ գյուղում կառուցվել է հանրակրթական դպրոց, իսկ պատերազմի հետևանքով Արցախի սրտում գտնվող գյուղն այժմ հայտնվել է սահմանամերձ գոտում: Այս մասին տեղեկանում ենք Հիմնադրամի էջից:
«Բնակիչների մեծ մասը զինադադարից հետո գյուղ է վերադարձել, իսկ դպրոցը, դռների, տանիքի, պատուհանների և վերանորոգման այլ աշխատանքներից հետո՝ մեկ շաբաթ առաջ, բացեց իր դռները 65 աշակերտի առաջ:
3420
--Фото-->
Админ добавлен новости
26.01.2021
ՀՀ մի շարք ավտոճանապարհներին երկասառույց է, Մասիս քաղաքում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Վայք-Սարավան, Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր, Սիսիան-Գորիս և Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արարատի մարզի Մասիս քաղաքում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
2040
--Фото-->
Админ добавлен новости
26.01.2021
Վրաստանում հնարավոր է՝ փետրվարի 15-ից բացվեն բոլոր ռեստորանները
Եթե Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կրճատվի, փետրվարի 15-ից երկրի բոլոր ռեստորաններին աշխատելու իրավունք կտրվի, հայտարարում են կառավարությունից։ Այս մասին գրում է «Ալիք մեդիան»։
Փետրվարի մեկից, կառավարության որոշմամբ, սննդի օբյեկտները կբացվեն միայն Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում։ Ընդ որում՝ ռեստորանի աշխատակիցները պետք է երկու շաբաթը մեկ անգամ կորոնավիրուսի թեստ հանձնեն։ Միայն Աջարիայում ռեստորանների աշխատանքը թույլատրելու որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել այլ շրջանների ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների շրջանում։
Կառավարությունն իր բացատրությունն ունի. ռեստորաններում վարակի աղբյուրը ոչ թե անձնակազմն է, այլ այցելուները, քանի որ օբյեկտների ներսում նրանք առանց դիմակի են։ Երկար ժամանակ առանց դիմակ շփումը կորոնավիրուսի կանխարգելման կանոններին հակասում է։
Ներկայումս Աջարիան կորոնավիրուսի առումով ռիսկային գոտի չի համարվում. վարակի էպիկենտրոն շարունակում է մնալ մայրաքաղաք Թբիլիսին, ռիսկային են նաև Իմերեթին, Սամեգրելոն, Քվեմո Քարթլին։
3677
--Фото-->
Админ добавлен новости
26.01.2021
Չինաստանը 2020 թ. արձանագրել է օտարերկրյա ուղղակի ներդրումների ռեկորդային ցուցանիշ. Reuters
Չնայած աշխարհում կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասներին՝ Չինաստանը 2020 թ. եղել է ամենաշատ օտարերկրյա ուղղակի ներդրում (ՕՈՒՆ) ներգրաված երկիրն աշխարհում: Չինաստանի տնտեսության մեջ անցած տարի իրականացվել է 163 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) զեկույցին: 2020 թ. ԱՄՆ-ում եղել է 134 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում: 2019 թ. Միացյալ Նահանգները ներգրավել է 251, իսկ Չինաստանը՝ 140 միլիարդ դոլար:
Չինաստանի տնտեսության վերականգնումը հատկապես արագացել է անցած տարվա չորրորդ եռամսյակում՝ մասնագետների կարծիքով՝ շարունակելով զարգանալ նաև այս տարվա սկզբին: Չինաստանի ՀՆԱ-ն 2020 թ. աճել է 2,3%-ով՝ այդպիսով երկիրը դարձնելով աշխարհի միակ խոշոր տնտեսությամբ երկիրը, որն անցած տարի չի արձանագրել ՀՆԱ անկում:
Չնայած ԱՄՆ-Չինաստան առևտրային գերլարված իրավիճակին՝ Չինաստանի վերականգնման տեմպերը զարմացրել են մասնագետներին: Ընդհանուր առմամբ, ՕՈՒՆ համաշխարհային ցուցանիշն անցած տարի անկում է ապրել 42%-ով՝ հասնելով 859 միլիարդ դոլարի: 2019 թ. այդ ցուցանիշը եղել է 1,5 տրիլիոն դոլար: Զարգացող երկրներում ՕՈՒՆ անկումը կազմել է 69%:
5023
--Фото-->
Админ добавлен новости
26.01.2021
Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր
Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
«Առաջին փուլով նախատեսվում է թեթև կոնստրուկցիաներով 5 փայտե առանձնատուն կառուցել: Ֆիննական կացարանների կատարելագործված՝ արցախյան տարբերակով առանձնատները կունենան 80 քառակուսի մետր բնակտարածք՝ 2 ննջասենյակով, հյուրասենյակով, խոհանոցով ու ներքին սանհանգույցով: Բացի դրանից՝ նախատեսված է 1000 քառակուսի մետրի չափով տնամերձ տարածք: Քաղաքաշինության նախարարությունն առաջին փուլում փայտյա շինանյութով կառուցվող տները պատվիրել է տարբեր մոդելներով:
Ըստ այդմ՝ որոշվելու է, թե դրանցից որն է համապատասխանում Արցախի բնակլիմայական պայմաններին ու տեղի պահանջներին: Այնուհետև, ըստ ընտրված տարբերակի, մոտ երեք տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ավելի քան 7000 այդպիսի առանձնատուն»,- մանրամասնել է քաղաքաշինության նախարարը:
Նրա խոսքով՝ առայսօր պատերազմի հետևանքով վնասված տների վերաբերյալ քաղաքաշինության նախարարությունում գրանցվել է 4300 դիմում:
«Ընթացքավորվել է շուրջ 2000 դիմում: Ընդ որում՝ շուրջ 1200 օբյեկտների վերականգնման աշխատանքներն ավարտված են: Մոտ 800 դիմումատուների տրամադրվել է համապատասխան շինանյութ՝ սեփական ուժերով վերանորոգումն իրականացնելու համար: Ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում պատերազմի հետևանքով վնասված շուրջ 800 օբյեկտում»,- հավելել է Սարգսյանը:
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2021 թ. հունվարի 26-ից գործելու է ՀՀ ԿԲ դրամանիշների փոխանակման գործառնական դրամարկղը (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6), որտեղ քաղաքացիները կարող են փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները:
3489
--Фото-->
Админ добавлен новости
26.01.2021
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայուն է: Պնդում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը։
Թեև վարակվածների թվի ակնհայտ նվազում կա, սակայն մասնագետը հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները: Տարածաշրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերով առաջատարը Թուրքիան է՝ 2 միլիոն 429.605 դեպքով: Իրանը երկրորդ տեղում է՝ 1.372.977 հաստատված դեպքով: Երրորդ հորիզոնականում Վրաստանն է, ուր կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 253.816 բնակիչ: Հաջորդը Ադրբեջանն է՝ կորոնավիրուսի հաստատված 228.975 դեպքով: Հայաստանում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 166 094 դեպք:
Մասնագետը հիշեցնում է՝ շուրջ 11 ամիս Հայաստանը պայքարում է կորոնավիրուսի դեմ՝ հիմք ընդունելով առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ երկների փորձը՝ երբեմն կիրառելով ավելի խիստ միջոցառումներ:
Հայաստանը 1 մլն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի վարակման դեպքերով դեռ դեկտեմբերին տարածաշրջանում առաջատարի իր դիրքը զիջել էր Վրաստանին: Աշխարհի երկրների ցանկում՝ 1 մլն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի վարակման դեպքերով Վրաստանը հայտնվել է 13-րդ տեղում:
Հունվարի 20-ին կառավարության հետ հարցուպատասխանի օրը մեր երկրում դեպքերի նվազմանն ու տարածաշրջանում կորոնավիրուսային իրավիճակին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ, Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն այսօր ասել է՝ ևս մեկ տարի ստիպված են ապրել որոշ կանոնակարգերով՝ հրաժարվելով հարսանիքներից, մեծ հավաքներից ու միջոցառումներից: