Главная » Новости
автор
Админ добавлен новости

24.01.2021

Netflix-ը խոստանում է 2021 թվականին շաբաթական նվազագույնը մեկ ֆիլմ թողարկել

2020 թվականը մեծ հարված հասցրեց նաև կինոթատրոններում ցուցադրվող կինոմատոգրաֆիային, սակայն նպաստեց օնլայն կինոթատրոնների զարգացմանը: Netflix-ը հանդիսանալով այդ ոլորտի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, խոստանում է 2021թ. շաբաթական նվազագույնը մեկ նոր լիամետրաժ ֆիլմ թողարկել: Սպասվող ամենահետաքրքիր ֆիլմերի մի քանի դրվագներ հավաքված են այս տեսանյութի մեջ:

7605 
автор
Админ добавлен новости

24.01.2021

Raspberry-ն ներկայացրեց 4$-անոց մինի Pico համակարգիչը

Սարքն ունի ներդրված 264Կբ  SRAM հիշողություն, ինչը կարելի է շատացնել QSPI ինտերֆեյսով մինչև 16Մբ արտաքին հիշողություն միացնելու հաշվին:
Raspberry Pi Pico-ն ունի մեկ հատ Micro-USB 1.1 բնիկ, ինչի միջոցով սարքը միանում է հոսանքին կամ կատարվում է ծրագրավորում (C կամ MicroPython): Սարքն ունի նաև մի շարք այլ I/O ինտերֆեյսներ: Սարքը չունի Wi-Fi և Bluetooth մոդուլներ, սակայն ունի ջերմաստիճանի սենսոր:


4667 
автор
Админ добавлен новости

24.01.2021

Huawei-ից վերջերս առանձնացած Honor ընկերությունը ներկայացրեց իր առաջին Honor V40 5G սմարթֆոնը

Huawei-ից վերջերս առանձնացած Honor ընկերությունը ներկայացրեց Honor V40 ֆլագմանը: Հիշեցնեմ, որ վերջերս Huawei ընկերությունը վաճառեց Honor-ը, որպեսզի այս ապրանքանիշը չմտնի ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների մեջ:
Honor V40 սմարթֆոնն ունի 6.72 դյույմանոց OLED էկրան (120Հց, 1236×2676): Սարքն աշխատում է MediaTek Dimensity 1000+ 5G պրոցեսորով: Օպերատիվ հիշողությունը 8ԳԲ է, իսկ ներքինը՝ 128/256 ԳԲ: Սարքի մարտկոցը 4200 մԱ/ժ է, որը լիցքավորվում է USB Type-C-ով 66 Վտ լիցքավորիչով, կամ 50Վտ անլար լիքավորիչով:

6501 
автор
Админ добавлен новости

15.06.2020

581 
автор
Админ добавлен новости

30.03.2020

Տիմոշենկոն հայտնել է Ուկրաինայում պատրաստվող «դարի խարդախության» մասին

«Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են իրականացնել «դարի խարդախությունը» եւ հողի շուկա բացելու մասին օրենք ընդունել՝ քողարկվելով կորոնավիրուսի համավարակով: Նա այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:   Նրա խոսքով՝ խորհրդարանականները նախատեսում են համապատասխան օրենքն ընդունել Ռադայի արտահերթ նիստում:   «Օրենք, որն արդեն մի քանի տարի հետո օտարերկրացիներին թույլ կտա գնել մեր սեւահողերը: Եվ մեր հողը իր պտուղներն ու շահույթը կբերի ոչ թե ուկրաինացիներին, այլ միջազգային հոլդինգներին, որոնք վաղուց են այն աչքադրել»,- նշել է Տիմոշենկոն:  Քաղաքական գործչի կարծիքով՝ ուկրաինացիներին կխաբեն:  «Մարդկանց կբացատրեն, որ միայն այդպես հնարավոր կլինի ստանալ հերթական վարկը եւ խուսափել դեֆոլտից»,- կարծում է Տիմոշենկոն:  Նա շեշտում է, որ երկրի իշխանությունները օգտվում են այն հանգամանքից, որ կարանտինի հետ կապված ուկրաինացիները չեն կարող բողոքի ակցիաներ անցկացնել:  «Բատկիվշչինայի» ղեկավարը նաեւ խոստացել է այս հարցում Ուկրաինայի իշխանություններին հակազդել:


693 
автор
Админ добавлен новости

30.03.2020

Արցախում այսօր լռության օր է

Արցախում նախընտրական քարոզչության՝ օրենքով նախատեսված ժամանակն ավարտվել է։ Քվեարկության  նախորդող օրը թեկնածուները լուռ են, հանգստանում։  Նշենք, որ մարտի 31-ի համապետական ընտրություններին մասնակցելու են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ եւ 2 կուսակցությունների դաշինքներ:   Արցախի նախագահի հավակնորդների առաջատարներն են Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը եւ Վիտալի Բալասանյանը: Նախօրեին կայացել է հեռուստատեսային բանավեճ թեկնածուների միջեւ, որին չի մասնակցել Մասիս Մայիլյանը:  Արցախի ԿԸՀ-ն սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի վարդագույն, իսկ Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկը կունենա սպիտակ գույն՝ երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանմամբ:  Նշենք, որ մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունները լուսաբանելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են գրեթե 4 տասնյակ լրատվամիջոցների 200-ից ավելի ներկայացուցիչներ:  Նշվում է, որ նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքից ելնելով, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի մամուլի ասուլիսը, որը նախատեսված էր քվեարկության օրվա նախօրեին՝ մարտի 30-ին, հավատարմագրված լրատվամիջոցների եւ դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կկազմակերպվի առցանց: Ասուլիսը կսկսվի մարտի 30-ին՝ ժամը 14:00-ին եւ ուղիղ կհեռարձակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջի միջոցով:


1470 
автор
Админ добавлен новости

30.03.2020

Ժամը 12.00 տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կընդունենք հակաճգնաժամային եւս 3 փաթեթ. Փաշինյան

Ժամը 12.00 տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կընդունենք հակաճգնաժամային եւս 3 փաթեթ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Այսպիսով, կառավարության կողմից ընդունված միջոցառումների թիվը կհասնի ութի: Նրանցից չորսը զուտ տնտեսական աջակցության բնույթ ունեն, չորսը՝ սոցիալական:


814 
автор
Админ добавлен новости

30.03.2020

Հայերեն հնագույն թղթյա ձեռագրի ցուցահանդեսը՝ Մատենադարանում

Հայերեն հնագույն թղթյա ձեռագրի ցուցահանդեսը՝ Մատենադարանում


1002 
автор
Админ добавлен новости

30.03.2020

Երևանը՝ արտակարգ դրության օրերին

Երևանը՝ արտակարգ դրության օրերին


2485 
автор
Админ добавлен новости

17.01.2020

Microsoft-ը Windows-ի եւ MacOS-ի համար գործարկել է Edge Chromium բրաուզերը


Microsoft-ը հայտարարել է Windows 10-ի եւ MacOS-ի համար Chromium-ի շարժիչով ավելի քան 90 լեզվով Edge նոր բրաուզերի թողարկման մասին: Թարմացումը կառնչվի նաեւ Android եւ iOS բջջային տարբերակներով օգտատերերին, նշված է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Microsoft-ը առանցքային նորամուծությունների թվում նշում է լրտեսման կանխման գործառույթը, նոր ներդիրի անհատականացված կարգավորումը, Internet Explorer ռեժիմը, 4K հոսքային տեսանյութի աջակցությունը, PDF-ում գրիչով աշխատանքը, Chrome-ի ընդլայնումների աջակցությունը եւ շատ այլ գործառույթներ:


Edge-ը կարելի է պաշտոնական կայքից ինքնուրույն ներբեռնել կամ սպասել Windows 10-ի ավտոմատ թարմացմանը:

Microsoft-ը հունվարի 14-ին հայտարարել էր Windows 7-ին աջակցությունը դադարեցնելու մասին՝ ՕՀ-ի թողարկումից 10 տարի հետո: Ընկերությունը օգտատերերին հանձնարարել է ֆայլերի եւ լուսանկարների պատճեններ ստեղծել OneDrive ամպային ծառայության միջոցով եւ օգտագործել Windows 10:

1203 
автор
Админ добавлен новости

17.01.2020

Երեւանը 380-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշում


Երեւանը 380-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշում։ Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանի մայրաքաղաքը, պարզվել է, ամենաթանկն է։ Բաքուն զբաղեցրել է 390-րդ հորիզոնականը, իսկ Թբիլիսին՝ 404-րդ, համաձայն Numbeo-ի տվյալների բազայի, որը հրապարակել է կյանքի արժեքի ինդեքսի հունվարյան զեկույցը։

Աշխարհի ամենաթանկ քաղաքներ են ճանաչվել Ցյուրիխը, Բազելը եւ Լոզանը։ Վարկանիշի 4-րդ եւ 5-րդ տեղերը նույնպես զբաղեցրել են շվեյցարական քաղաքները՝ Ժնեւը եւ Բեռնը։ Այնուհետեւ տասնյակում ընդգրկված են Ստավանգերը, Օսլոն, Տրոնխեյմը (Նորվեգիա), Ռեյկյավիկը (Իսլանդիա) եւ Բերգենը (Նորվեգիա)։


Ռուսաստանի ամենաթանկ քաղաքը Մոսկվան է՝ 251-րդ տեղում։

Վարկանշային ցուցակում ընդհանուր առմամբ ներառված է 440 քաղաք։ Կյանքի արժեքը հաշվարկել են խանութներում եւ ռեստորաններում գների, տրանսպորտի եւ կոմունալ ծառայությունների ծախսերի, ինչպես նաեւ բնակչության գնողական ունակությունների հիման վրա։ Բնակարանների վարձակալության եւ գնման ծախսերն առանձին են հաշվարկել։

472 
автор
Админ добавлен новости

17.01.2020

Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը մարդկային սխալն էր. Լավրով



Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը մարդկային սխալն էր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Դա մարդկային սխալ էր: Այն, որ դա կանխամտածված չի եղել, իմ կարծիքով, բոլորն են հասկացել, իսկ փոխահատուցում պահանջելը հարազատների իրավունքն է: Կարծում եմ՝ իրանական կողմը կդիտարկի այդ հարցը: Նրանք խոստովանել են, որ դա տեղի է ունեցել սխալմամբ»,- ասել է նա:


«Կա տեղեկություն, որ այդ հարձակումից հետո իրանցիները սպասել են ԱՄՆ-ի եւս մեկ հարվածի: Չեն իմացել, թե ինչ ձեւով, սակայն հենց Իրանի սահմանին օդային տարածքում եղել են առնվազն 6 F-35-եր: Այդ տեղեկությունը, կարծում եմ, դեռեւս կստուգվի: Սակայն պարզապես ցանկանում են նշել նյարդայնությունը, որը միշտ առկա է նման իրավիճակներում»,- հավելել է Լավրովը:     

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը հունվարի 8-ի առավոտյան վթարի էր ենթարկվել Թեհրանից Կիեւ չվերթի մեկնարկից մի քանի րոպե հետո, ինչի հետեւանքով զոհվել էր 176 մարդ՝ 167 ուղեւորներ Իրանից, Ուկրաինայից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից եւ Աֆղանստանից եւ անձնակազմի 9 անդամները: 

552 
автор
Админ добавлен новости

17.01.2020

Համաշխարհային պարտքը նոր ռեկորդներ է սահմանել




Համաշխարհային պարտքը թարմացրել է ռեկորդը, որը մինչեւ 2019-ի երրորդ եռամսյակի վերջը մոտ էր 253 տրիլիոն դոլարի: Այդ մասին հաղորդում է CNBC- ն ՝ հղում անելով միջազգային ֆինանսների ինստիտուտի զեկույցին:

Համաշխարհային պարտքի մեծացման պատճառը մասնագետներն անվանել են ամբողջ աշխարհում պետությունների եւ կորպորացիաների կողմից տրվող ցածր տոկոսադրույքներով վարկերի աճը: Այս առումով տնտեսագետները նշում են անկանխատեսելիության ռիսկի աճ `անկանխատեսելի իրավիճակի դեպքում: Միջազգային ֆինանսների ինստիտուտի տվյալներով՝ պարտքը հասել է համաշխարհային ՀՆԱ-ի 322 տոկոսին և կշարունակի աճել: Եթե 2019 թվականի երկրորդ եռամսյակում այն կազմել է 250.9 տրլն դոլար, ապա 2020 թվականի առաջին եռամսյակում ակնկալվում է գերազանցել 257 տրիլիոնը:

Տնտեսագետները նշում են, որ Չինաստանը բացասաբար է անդրադառնում համաշխարհային պարտքի իրավիճակի վրա: 2017-2018 թվականներին Չինաստանի տնտեսության աճի տեմպի դանդաղեցումից հետո երկրի պարտքի կուտակումն ավելացավ: Ներկայումս Չինաստանում տնային տնտեսությունների պարտքը հասել է երկրի ՀՆԱ-ի 55 տոկոսին, ինչը նույնպես ռեկորդային է: Չինաստանի ընդհանուր պարտքը մոտենում է ՀՆԱ-ի 310 տոկոսին, որը զարգացող երկրների շարքում ամենաբարձր տեմպերից մեկն է:

Ավելի վաղ Moodyticss Analytics- ում չինական ընկերությունների պարտքերը, որոնք ընկնում են դեֆոլտի ալիքի տակ, անվանում էին համաշխարհային տնտեսության գլխավոր սպառնալիք: Նման ընկերությունների ցանկում ներառված էին պետական Tewoo Group-ը եւ Founder Group-ը: Չինական ընկերությունների վարկերի մարման կանխավճարների ընդհանուր ծավալը հասել է 20 միլիարդ դոլարի, իսկ պարտքի չափը գնահատվում է հարյուրավոր միլիարդավոր դոլարներ: Վերլուծաբանների կարծիքով, ՉԺՀ իշխանությունները չեն կարող և չեն փրկի դժվար կացության մեջ հայտնված բոլոր ընկերություններին: Դա, մասնավորապես, թույլ կտա նրանց ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում այն կազմակերպությունների հետ, որոնք չափազանց մեծ գումար են պարտք վերցնում:

1345 
автор
Админ добавлен новости

31.10.2019

Եղանակը՝ Հայաստանում



Հայաստանում նոյեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում են թույլ անձրեւներ: Քամին հյուսիսարեւմտյան՝ 3-8 մ/վ: 

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +19+21:


Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +12+15,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը՝ +12+15,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +17+19,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` -2+3, ցերեկը՝ +12+15,  

Լոռիում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +10+14,    

Տավուշում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+18,   

Արագածոտնի լեռներում գիշերը` -2+3, ցերեկը՝ +12+15, 

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը`+5+7, ցերեկը՝ +19+21,

Արարատում գիշերը`+4+8, ցերեկը՝ +20+22,  

Արմավիրում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +20+22,  

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը՝ +12+15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը՝ +20+22,

Սյունիքի հովիտներում` գիշերը`+8+11, ցերեկը՝ +15+18, 

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+13,

Արցախում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +10+14 (հովիտներում՝ գիշերը՝ +9+12,  ցերեկը՝ +15+19):

712 
автор
Админ добавлен новости

31.10.2019

Արսեն Պողոսյանն առաջին հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ բռնցքամարտում



Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Պողոսյանը հոկտեմբերի 30-ին երկրորդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:

Մոսկվայում տեղի ունեցած մենամարտում Արսեն Պողոսյանը մրցավարների որոշմամբ հաղթանակ է տարել ռուսաստանցի Ռուստամ Կիրիմովի նկատմամբ:

Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր առաջին մենամարտը Արսեն Պողոսյանն անցկացրել էր այս տարվա սեպտեմբերին: Մենամարտում գրանցվել էր ոչ ոքի արդյունք:

663 
« 1 2 3 4 ... 47 48 »