|
Կակաոն հզոր միջոց է ընդդեմ ծերունական տկարամտությանԿակաոն, պարզվում է, հզոր միջոց է ընդդեմ ծերունական տկարամտության: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կակաոյի մեջ պարունակվող ֆլավոնոյիդները մի քանի ամսում բարելավել են տարեց մարդկանց մտավոր ունակությունները, գրում է The Telegraph-ը:Հետազոտությանը մասնակցած 50-69 տարեկան 37 անձինք 3 ամիս շարունակ բավական շատ կակաո են խմել: Ապա բոլոր կամավորները թեստեր են հանձնել: Նրանք, ովքեր շատ են խմել, ավելի արագ են կատարել հանձնարարությունները:Գիտնականները ենթադրում են, որ ֆլավոնոյիդները բարելավում են արյան շրջանառությունն ուղեղի հատվածներից մեկում, որի խախտման հետ է կապվում հիշողության կորուստը:
|