Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход


 

Գերմանացի կոդավորողները խոցելի տեղեր են հայտնաբերել WhatsApp հավելվածում, որոնց օգնությամբ հնարավոր է հասանելիություն
 ձեռք բերել խմբակային զրույցներին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է փորձագետների խմբի հաշվետվության մեջ:
Ռուհրի համալսարանի մասնագետների խոսքով՝ հավելվածում առկա թերությունները չարագործներին թույլ են տալիս WhatsApp-ի խմբերում 
մարդկանց ավելացնել կամ ինքնուրույն խմբակային զրույցի անդամ դառնալ: Նա, ով վերահսկում է հավելվածի սերվերը կամ գիտի՝ ինչպես կոտրել 
հավելվածի կոդավորումը, կարող է ամբողջական վերահսկողություն ստանալ խմբի նկատմամբ:
Մասնագետներից մեկի տվյալներով՝ չարագործը կարող է առանձնացնել հաղորդագրությունները, 
այնուհետև կառավարել դրանց ուղարկումն ու ստացումը: Խմբերում, որոնք մի քանի ադմինիստրատորներ ունեն, կոտրված սերվերի միջոցով հնարավոր է
 կեղծ հաղորդագրություններ տարածել և օգտատերերին խառնաշփոթի մեջ գցել: