Հարգելի Օգտատերեր ուրախ ենք Ձեզ տեղեկացնել այն մասին, որ կայքում ավելացել են բազմաթիվ նոր նվերներ: Հիշեցում՝ (նվերներ ուղարկելը ArmFriends.ru կայքում անվճար են)
0
--Фото-->
Админ добавлен новости
17.02.2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան է ընտրվել անմոռուկ ծաղիկը, իսկ կարգախոս`«Հիշում եմ եւ պահանջում»:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խումբն անց է կացրել երկու փուլից բաղկացած մրցույթ, որին ներկայացվել են տասնյակ աշխատանքներ: Հանձնաժողովը հաստատել է այս խորհրդանիշը: Անմոռուկ ծաղիկը գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը` չմոռանալ, հիշել եւ հիշեցնել: Այդ է պատճառը, որ ընտրել ենք անմոռուկը: Այս խորհրդանշանն օգտագործվելու է 2015թ. ամբողջ ընթացքում»,- ասել է Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքերով, ընտրված «Հիշում եմ եւ պահանջում»-ը անհատականացված կարգախոս է, որն արտացոլում է հայ ընտանիքների վերապրած ողբերգության պատմությունը եւ այն պահանջը, որը հայ ժողովուրդը ներկայացնում է համայն աշխարհին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների, խորհրդանշանի եւ կարգախոսի մասին ավելին` տեսանյութում: