Главная » Новости
автор
Админ добавлен новости

18.10.2018

Հայկ Մարությանը Փարիզում է


Աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փարիզի քաղաքապետը մեկ անգամ եւս պատրաստակամություն է հայտնել երկու մայրաքաղաքների միջեւ առկա փոխգործակցության ուղղություններն ընդլայնելու հարցում:

Երեւանի քաղաքապետն առանձնակի կարեւորել է երկու մայրաքաղաքների միջեւ բարեկամական եւ գործընկերային կապերի ամրապնդումը՝ նկատելով, որ երկկողմ որոշակի ծրագրերի մշակման ու ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար առկա է լայն դաշտ: 

Կողմերն անդրադարձել են նաեւ Փարիզում «Թումո» կենտրոնի ստեղծմանը եւ նկատել, որ այն երկու մայրաքաղաքների միջեւ հաստատված համագործակցության լավագույն օրինակներից է:

Բացի այդ, Հայկ Մարությանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ։

Հայկ Մարությանը նշել է, որ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի՝ նոյեմբերին Երեւան նախատեսվող այցը  հնարավորություն կտա տեղում կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու:

Նշենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը եւս պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, որի շրջանակում մասնակցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը:

408 
автор
Админ добавлен новости

18.10.2018

Թաիլանդի հարավում 3-մետրանոց կոկորդիլոս են որսում


Թաիլանդի հարավում Սոնգկլա նահանգում գտնվող Խատ Յայ քաղաքի իշխանությունները հինգշաբթի ամբողջ օրը փորձում են բռնել 3-մետրանոց կոկորդիլոսին, որը քաղաքի խիտ բնակեցված շրջանում պարբերաբար «արեւահարվում» է ջրանցքի ափին, հայտնում է Bangkok Post-ի էլեկտրոնային տարբերակը:

Նահանգի տարածքում գտնվող արգելոցներից մեկում նրան «վերաբնակեցնելու» նպատակով բռնելու յուրաքանչյուր փորձի դեպքում կենդանին սուզվում է ջրանցքի մեջ եւ հետապնդողներից թաքնվում ջրի տակ, սակայն որոշ ժամանակ անց նորից դուրս է լողում ափի նույն արեւոտ հատվածում, որտեղ մինչեւ այդ նրան տեսել էին: 5 հավի մսեղիքով կոկորդիլոսին գրավելու փորձերն ապարդյուն են անցել: Նահանգի ձկնային տնտեսության բաժնի ներկայացուցիչները վախենում են, որ սողունը կլողա դեպի նահանգի ավելի լայն հիմնական ջրանցք, որտեղ նրան բռնելն արդեն գրեթե անհնար կլինի, հայտնում է պարբերականը:
Դեպարտամենտի կանչով շուտով Խատ Յայ է ժամանելու Թաիլանդի բնական պաշարների նախարարության կոկորդիլոսներ որսալու մասնագետների խումբը, որը կզբաղվի որսով եւ կենդանու տեղափոխությամբ, նշված է հաղորդագրության մյեջ:

840 
автор
Админ добавлен новости

18.10.2018

Ստեղծվել է կարգավորվող համով ծամոն

Ճապոնիացի գիտնականները մտածել են ծամոն, որի համը կարելի է կարգավորել, հայտնում է  Life–ը՝ վկայակոչելով New Scientist–ը։

Անսովոր ծամոնը ստեղծել են Ճապոնիայի Մեյձի համալսարանի գիտնականները եւ փորձարկվել է Գերմանիայում անցկացված սիմպոզիում։ Արտադրանքը կազմված է ձգվող նյութից, որը սովորական ծամոն է հիշեցնում։ Օգտագործումից առաջ մասնագետները կարգավորում են նրա համը, ապա ֆիզիկական ազդեցության (ատամների ճնշում) ներքո ծամոնը խնձորի, արքայախնձոր, մսի, շոկոլադի եւ այլ մթերքների համ է ստանում։
Դա հնարավոր է շնորհիվ պիեզոէլեկտրական էֆեկտի, երբ էլեկտրոդները ազդում են լեզվի տարբեր հատվածների վրա, որոնք պատասխանում եմ համային ընկալիչների համար։ Փաստացի ծամոնը անհամ է, սակայն մեր ուղեղին թվում է, թե այն անանուխի կամ ձմերուկի համ ունի։

автор
Админ добавлен новости

18.10.2018

Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 24 մանր եղջերավոր անասունների, որոնք սատկել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Հոկտեմբերի 18-ին, ժամը 08:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ղարիբջանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Մ.) վրաերթի է ենթարկել 24 մանր եղջերավոր անասունների, որոնք սատկել են: Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/10/18/1107923/

автор
Админ добавлен новости

10.06.2018

Բիթքոինը վաճառվում է շուրջ 7․2 հազար դոլարով

Բիթքոինի գները նվազում են։ Այն այժմ վաճառվում է մոտ 7,2 հազար դոլարի մակարդակում: Ըստ որում՝ վերլուծաբանները կրիպտոարժույթի արժեքի աճ են կանխատեսում: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ Երեւանի ժամանակով 10.25-ին բիթքոինն էժանացել է 1,56 տոկոսով՝ մինչեւ 7,2 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի արժեքը նվազել է 1,24 տոկոսով, մինչեւ 7,2 հազար դոլար, Binance-ում՝ 1,1 տոկոսով,

Նվազում է նաեւ այլընտրանքային կրիպտոարժույթների արժեքը. Ethereum-ն էժանացել է 8,68 տոկոսով, մինչեւ 534 դոլար, Ripple-ն՝ 3,43 տոկոսով, մինչեւ 0,584 դոլար, Bitcoin Cash-ը՝ 5,56 տոկոսով, մինչեւ 935,63 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան հիմա կազմում է 311,583 մլրդ դոլար, բիթքոինը կազմում է շուկայի գրեթե 39 տոկոսը:

2490 
автор
Админ добавлен новости

10.06.2018

Չինաստանն առաջատար է խաղողի սպառման առումով


2017-ին խաղողի արտադրության համաշխարհային ծավալը 2․35 տրիլիոն տոննայի է հասել, իսկ դրա արտադրության և սպառման առաջատարը Չինաստանն է։

Չինաստանում խաղողի արտադրության և սպառման ցուցանիշները գրեթե նույնն են և 11․2 մլն տոննա են կազմում։

Պետք է նշել, որ տվյալ ցուցանիշները գրագետ կառավարման և արտադրության որակյալ մոդեռնիզացման արդյունք են։

Չինաստանում խաղող աճեցվում է շուրջ 800000 հա տարածքում։ Բացի ավանդական տեսակներից՝ ֆերմերները փորձում են նաև նոր տեսակներ աճեցնել։ Երկրի հարավային նահանգներում հատկապաես հայտնի է Kyoho տեսակը, իսկ հյուսիսային նահանգներում՝ Red Globe-ը։


2775 
автор
Админ добавлен новости

10.06.2018

Գները նորից իջան, քանի որ կառավարությունը հանձնարարեց նախկինի նման տեղական գյուղմթերքը ԱՁ-ներով աշխատեցնել

Գները նորից իջան, քանի որ կառավարությունը հանձնարարեց նախկինի նման տեղական գյուղմթերքը ԱՁ-ներով աշխատեցնել, ոչ թե ԱԱՀ դաշտում։

Լավ է, որ տրամաբանությունը հաղթեց մինչև օրենսդրական դաշտի կարգավորումը։

Էս ընթացքում կարևոր է հետևել, որ այլ ապրանքներ չմտցնեն 5 տոկոսի դաշտ։

3471 
автор
Админ добавлен новости

10.06.2018

Իրանական ավիաուղղիները չվերթները դադարեցնում են դեպի Երևան


Իրանական ավիաուղղիները չվերթները դադարեցնում են դեպի Երևան:
Շնորհավոր Հպարտներ, սպասեք դիվանագիտական հարաբերությունների խզման և փակ սահմանին:

6101 
автор
Админ добавлен новости

10.06.2018

Հայաստանում ավտոմեքենաներն այսուհետ մաքսազերծվելու են ինվոյսով


Հայաստանում ավտոմեքենաներն այսուհետ ներմուծվելու են փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Ես հրահանգել եմ, որ այսուհետ ավտոմեքենաները մաքսազերծվեն փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, այսինքն ինվոյսով»,- ասաց Անանյանը:

Նրա խոսքով, ինվոյսով մաքսազերծումը հանդիսանում է հիմնավորված, քանի դեռ մաքսային մարմինը չունի փաստարկներ, որ դրանք իրական չեն:

Միևնույն ժամանակ ՊԵԿ նախագահը զգուշացրեց, որ մաքսազերծումից հետո հետբացթողումային գործառույթների շրջանակում պետք է ճշգրտվի այդ փաստաթղթերը արժանահավատությունը: «Փորձելու ենք պարզել այդ փաստաթղթերի իսկությունը»,- ասաց Դավիթ Անանյանը:

1930 
автор
Админ добавлен новости

10.06.2018

Իրականում հեշտ է վերահսկել հրավառությունը


Իրականում հեշտ է վերահսկել հրավառությունը: 
Հիշեցնեմ, որ վերջին օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ հրավառության նյութեր վաճառողներին արգելվում է ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ վաճառել հրավառության պարագաներ, իսկ խնջույքներ կազմակերպող իրավաբանական անձինք հրավառություն անելու նյութերը կարող են գնել միայն համայնքի կողմից տրված տարեկան թույլտվության հիման վրա և հրավառություն իրականացնել միայն իրենց մասնավոր տարածքում՝ օրվա հստակ սահմանված ժամին: Խախտումների համար սահմանված են տուգանքներ, իսկ վերահսկումն իրականացնում է համայնքը և ոստիկանությունը: 
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ն սկսեք վերահսկել վաճառակետերը և զգուշացրեք վաճառողներին, որ վաճառեն միայն իրավաբանական անձանց՝ համայնքի թույլտվության հիման վրա: Թե չէ օդ կրակողին չեք գտնի 


6878 
автор
Админ добавлен новости

10.06.2018

Ավարտին են մոտենում Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց միջանկյալ հատվածի այգու բարեկարգման աշխատանքները

9031 
автор
Админ добавлен новости

10.06.2018

Ռուսաստանն ամեն ինչ կանի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ իր սահմանների մոտ խաղաղություն պահպանելու համար



Քանի դեռ չի սկսվել ու ավարտվել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, այդ երկիրն ամեն ինչ կանի իր սահմանների մոտ խաղաղություն պահպանելու համար: Նրանք լավ հասկանում են նաև, որ կարող են այլ ուժեր օգտնվել առաջնության անցկացման փաստից, ինչպես արեցին Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, երբ Ուկրաիանայում հեղաշրջում եղավ, կամ վրաց–օսական պատերազմը 2008թ–ի օլիմպիական խաղերի ժամանակ: Ինձ թվում է, եթե ինչ–ինչ լուրջ քայեր արվելու են հետխորհրդային տարածքում, ընդհուպ հին հակամարտությունների կարգավորում կամ դրանց խորացում՝ դրանք կարվեն առաջնության ավարտից հետո: Մի տեսակ զգացողություն ունեմ, որ Արցախի հարցում կամ արդեն կա պայմանավորվածություն, կամ եղածը կողմերից մեկը հետօղորմա է անում: Տա Աստված սխալվեմ

4510 
автор
Админ добавлен новости

27.04.2018

Հաքերները Youtube-ից ջնջել են Despacito-ն ու անվանափոխել մի քանի հայտնի տեսահոլովակներ


Երեկ անդրադարձել էի YouTube կայքում տեղադրված Despacito երգի տեսահոլովակին, որը առաջինն էր հատել 5 միլիարդ դիտումների սահամնը: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ այս տեսանյութն այլևս չկա YouTube-ում: Պարզվում է, որ ինչ-որ հաքերային խմբի հաջողվել է ջնջել այս տեսահոլովը YouTube-ից: Նույն խմբի կողմից տուժվել են նաև Շակիրայի, Ադելի և այլն հայտնի մարդկանց Vevo ալիքները:

2688 
автор
Админ добавлен новости

27.04.2018

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին


Հանրապետության տարածքում`

Ապրիլի 26-ին առանձին շրջաններում 27-30-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Ապրիլի 26-ի ցերեկը մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 27-30-ը՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:




1803 
автор
Админ добавлен новости

27.04.2018

ՃՈ-ն կարճել է ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարչական վարույթները


ՀՀ ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները: Խոսքը վերաբերում է միայն այն իրավախախտումներին, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող սարքերով և կատարվել են հավաքների ընթացքում ճանապարհների երթևեկությունը դիտավորությամբ խոչընդոտելու կամ ճանապարհները փակելու հետևանքով: Վարչական վարույթները կարճվելու են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17-րդ և 27-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումների հիմքով:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն արդեն իսկ հանդես են եկել ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու հրապարակային կոչերով, ոստիկանությունը տեղեկացնում է, որ վարչական վարույթների կարճումների պրակտիկան չի շարունակվելու, և վարչական իրավախախտումներ կատարած անձինք ենթարկվելու են վարչական պատասխանատվության:
ՀՀ ոստիկանության պետի որոշումը համաձայնեցված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ:

6274 
« 1 2 3 4 5 6 7 ... 47 48 »