Главная » Новости
автор
Админ добавлен новости

27.04.2018

Ի՞նչ կլինի, եթե վարչապետ դառնա Նիկոլ Փաշինյանը

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանում դե ֆակտո և դե յուրե իշխանությունն անցնի Նիկոլ Փաշինյանին․ հնարավոր սցենարներ՝ իրենց գործակիցներով․

Ա․ իշխանության կոնսոլիդացիա Ն․ Փաշինյանի ձեռքում. շնորհիվ սրա՝ «նախընտրական» շրջանում հնչեցված բոլոր պոպուլիստական օրակարգերի («քաղբանտարկյալների» ազատ արձակում և այլն) բնաջնջում, պատասխանատու պաշտոններին նախկին պրոֆեսիոնալների վերանշանակում (առնվազն՝ Վիգեն Սարգսյան, Դավիթ Տոնոյան), անմիջական թիմի նվիրյալ, բայց ոչ կոմպետենտ կադրերի նշանակում միջին օղակներում՝ աստիճանական թրծման նպատակով, և ամենակարևորը՝ մթության քողի ներքո Երկրի 7 միլիարդ բնակչությունից թաքուն՝ Ն․ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի անհատական պարապմունքներ՝ «տարբեր պաշտոններին [Սերժ Սարգսյանի] երկար տարիների ընթացքում կուտակած փորձը փոխանցելու» նպատակով, ինչի հետևանքով Ն․ Փաշինյանը կվերածվի Հայաստանի առաջին սուպերանկախ ղեկավարը, քանզի կունենա արտաքին աշխարհից նվազագույն կախում — 30%։

Բ․ իշխանության կոնսոլիդացիա Ն․ Փաշինյանի ձեռքին. «քաղբանտարկյալների» ազատ արձակում, կադրային ջարդ, անմիջական թիմի նվիրյալ, բայց ոչ կոմպետենտ կադրերի նշանակում պատասխանատու պաշտոնների, կարճ ասած՝ երկրի վերածում ՔՊ-ական ու (մերձ)ՕՐՕ-ական փորձադաշտի՝ դրանից բխող լրջագույն ռիսկերով — 45%։

Բ․Բ․ ի հետևանս «Բ» սցենարի՝ կարող է զարգանալ մեկ այլ ենթասցենար ... Читать дальше »

автор
Админ добавлен новости

27.04.2018

Կարեն Կարապետյանը հրաժարվել է բանակցել


Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում՝ բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:

Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել, չեն կարող համարվել բանակցություններ:

Բացի այդ՝ Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ:

Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային:

Կարեն Կարապետյանի կարծիքով՝ պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին ուղղված հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին:

автор
Админ добавлен новости

27.04.2018

Mesonger ծրագրի նոր տարբերակը հասանելի է Play Market-ում, կատարվել են փոփոխություններ և արագացրել ենք ծրագրի աշխատանքը, ավելացրել ենք նոր ֆո

автор
Админ добавлен новости

27.04.2018

Mesonger նոր հայկական նամակագրություններ համար նախատեսված կայք


автор
Админ добавлен новости

24.01.2018

Մասնագետները WhatsApp-ի խմբակային զրույցներին գաղտնի միանալու միջոց են հայտնաբերել

 


Գերմանացի կոդավորողները խոցելի տեղեր են հայտնաբերել WhatsApp հավելվածում, որոնց օգնությամբ հնարավոր է հասանելիություն
 ձեռք բերել խմբակային զրույցներին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է փորձագետների խմբի հաշվետվության մեջ:
Ռուհրի համալսարանի մասնագետների խոսքով՝ հավելվածում առկա թերությունները չարագործներին թույլ են տալիս WhatsApp-ի խմբերում 
մարդկանց ավելացնել կամ ինքնուրույն խմբակային զրույցի անդամ դառնալ: Նա, ով վերահսկում է հավելվածի սերվերը կամ գիտի՝ ինչպես կոտրել 
հավելվածի կոդավորումը, կարող է ամբողջական վերահսկողություն ստանալ խմբի նկատմամբ:
Մասնագետներից մեկի տվյալներով՝ չարագործը կարող է առանձնացնել հաղորդագրությունները, 
այնուհետև կառավարել դրանց ուղարկումն ու ստացումը: Խմբերում, որոնք մի քանի ադմինիստրատորներ ունեն, կոտրված սերվերի միջոցով հնարավոր է
автор
Админ добавлен новости

24.01.2018

Չինաստանում առողջ քնի համար «խելացի» մահճակալ է ստեղծվել

 


Չինական Sleepnumber ընկերությունը ստեղծել է բացառիկ «խելացի» մահճակալ, որն օգնում է մարդուն առավելագույնս հանգիստ ու առողջ քուն ունենալ:
Ինչպես նշում է life.ru-ն, մասնագետները հիմնական շեշտը դրել են մահճակալի հարմարավետության վրա: 
Հատկանշական է, որ նորույթը կարող է հարմարվել մարդու պահանջներին՝ փոխելով կոշտության, փափկության աստիճանը, եթերայուղ տարածել ու դրանով նպաստել արագ ննջելուն:
Բացի այդ, այն ունի թրթռման գործառույթ, որը մասնագետների պնդմամբ՝ օգտակար է ողնաշարի համար:

«Խելացի» մահճակալը վաճառվում է 499-999 դոլարի սահմաններում:

автор
Админ добавлен новости

24.01.2018

Շվեդիայում լողացող թռչնաբնի տեսքով հյուրանոց կբացվի (լուսանկարներ)

 







автор
Админ добавлен новости

24.01.2018

Հայտնի են «Օսկար» 2018-ի հավակնորդները

 


Լոս Անջելեսում Կինոարվետսի և գիտության ամերիկյան ակադեմիան հայտարարել է մարտի 4-ին կայանալիք 
«Օսկար» 90-րդ մրցանակաբաշխության հավակնորդներին:
Ինչպես հաղորդվում է մրցանակաբաշխության կայքում, «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում 
առաջադրվել են ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Չսեր» ֆիլմը, ինչպես նաև չիլիական «Ֆանտաստիկ կինը», լիբանանյան «Վիրավորանք», 
«Մարմնի և հոգու մասին» և հունգարաշվեդական արտադրության «Քառակուսի» ֆիլմերը:
«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են «Ինձ քո անունով կոչիր», «Լեդի Բըրդ», «Երևակայական թելը», «Մութ ժամանակներ»,
 «Ջրի ձևը», «Դյունքերք», «Հեռացիր», «Փոստը» ֆիլմերը:
Լավագույն դերասանի տիտղոսի համար կպայքարեն Գարի Օլդմանը, Դենզել Վաշինգտոնը, Դենիել Դեյ-Լյուիսը, Թիմոթի Շալամեն, Դենիել Կալույան: 
«Լավագույն դերասանուհի» անվանակարգի հավակնորդներն են Սելի Հոքինսը, Ֆրենսիս ՄաքԴորմանը, Մարգո Ռոբին, Սիրշա Ռոնանը և Մերիլ Սթրիփը:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացվել են «Փոքրիկ բոսը», «Սիրող Վինսենթը», «Կոկոյի գաղտնիքը», «Ֆերդինանդ» ֆիլմերը:

автор
Админ добавлен новости

24.01.2018

Սաուդյան Արաբիան հրաժարվում է նավթից

 


Սաուդյան Արաբիան թևակոխում է հետնավթյան դարաշրջան և հույս ունի, որ «ապագայի կառուցվող մեգապոլիսները» 
կապահովեն երկրի տնտեսության աճն ու դիվերսիֆիկացիան:
Ինչպես հաղորդում է CNBC-ն, այս մասին հայտարարել է King Abdullah Economic City («Աբդալլահ արքայի տնտեսական քաղաք») 
նախագծի գործադիր տնօրեն Ֆահդ ալ-Ռաշիդը Դավոսում անցկացված համաժողովում:
«Մենք նավահանգիստների, զվարճանքի ոլորտի, ինչպես նաև շինարարության զարգացման հույս ունենք: 
Վստահ ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք ընթանում», - ասել է սաուդացին:
King Abdullah Economic City տնտեսական քաղաքի նախագիծն ստեղծվել է 2006 թվականին: 
Այն տեղակայված է Ջիդդայից 100 կմ հեռավորությամբ: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 100 մլրդ դոլար:
Էր Ռիադում կարոծում են, որ Կարմիր ծովի հարակից տարածաշրջանը կարող է համաշխարհային տնտեսական աճի հիմնակետ դառնալ:

автор
Админ добавлен новости

24.01.2018

ԱՄՆ-ում ինքնակառավարվող Tesla-ն բախվել է հրշեջ մեքենային

 


Միլիարդատեր Իլոն Մասկի Tesla ընկերության էլեկտրական մեքենաներից մեկը Քալվեր Սիթիում 
ինքնակառավարման համակարգով՝ առանց վարորդի միջամտության տեղաշարժվելու ընթացքում վթարի է ենթարկվել:
Ինչպես նշում է electrek.co կայքը, այն բախվել է հրշեջ մեքենային: Աղբյուրը մանրամասնում է,
որ Tesla-ն բախվել է 104 կմ/ժ արագությամբ ընթանալիս: Վարորդը հաստատել է, 
որ մեքենան գտնվել է ինքնակառավարման ռեժիմի վրա:
Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:
Հավելենք, որ ինքնակառավարման համակարգերով են «զինված» մեքենաշինական ոլորտի առաջադեմ ընկերությունների 
նոր արտադրվող գրեթե բոլոր մոդելները: Սակայն դրանց անվտանգության մասին կարծիքները հակասական են:

автор
Админ добавлен новости

24.01.2018

Ամերիկուհին թեյի օգտագործված փաթեթիկները վերածում է արվեստի գործերի (լուսանկարներ)

 

Մարդկանց մեծ մասի համար մեկանգամյա օգտագործման համար նախատեսված թեյի 
փաթեթիկները սովորական աղբ են, սակայն նկարիչ ու գրաֆիկական դիզայներ Ռուբի Սիլվիուսը դրանք աղբամանը 
նետելու փոխարեն օգտագործում է արվեստի գործեր ստեղծելու համար: 
Ինչպես նշում է Oddity Central-ը, Ռուբիի խոսքով՝ ինքը միավորել է երկու ամենասիրած բաները՝ թեյն ու նկարչությունը:
Նյու Յորքում բնակվող նկարչուհին մի քանի տարի առաջ իրականացրել է «Թեյի 365 օրը» ուշագրավ ֆոտոնախագիծը, 
որի շրջանակում ամեն օր նոր կտավ է նկարել օգտագործված թեյի փաթեթիկների վրա:
Ֆոտոնախագիծը հետաքրքրել է բազմաթիվ մարդկանց ու Ռուբիին որոշակի ճանաչվածություն բերել:
Այժմ նա իր աշխատանքները ցուցադրում է ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, ինչպես նաև դրանցով կիսվում է համացանցում:








автор
Админ добавлен новости

24.01.2018

Նյու Յորքում թվայնացնում են 13-րդ դարի հազվագյուտ հայկական ձեռագիրը

 

Լուսանկարում տվյալ ձեռագիրը չէ պատկերված

 

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքի Գեղարվեստի պատկերասրահում պահվող միջնադարյան հազվագյուտ 
հայկական ձեռագրի որոշ հատվածներ թվայնացվելու են՝ պատկերասրահի առցանց կատալոգում օգտագործվելու նպատակով:
«Ձեռագիրը ստեղծվել է 13-րդ դարում: Թուրքիայում Հայոց ցեղասպանության տարիներին ձեռագրի
 հատվածները փոխանցվել են ձեռքից ձեռք՝ 1950թ. հասնելով Գեղարվեստի պատկերասրահ»,-նշում է Rochester.edu կայքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ձեռագրի թվայնացման գործով կզբաղվեն Ռոչեսթերի համալսարանի լավագույն մասնագետները:

 

автор
Админ добавлен новости

24.01.2018

Վենեսուելայի խոշորագույն նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը

 
Վենեսուելայի Amuay խոշորագույն նավթավերամշակման գործարանն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը: Այդ մասին հայտնում է ոլորտի արհմիության ղեկավար Իվան Ֆրեյտեսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինչպես Twitter-ում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Լուիս Ստեֆանելին, Amuay գործարանում 60 տարվա ընթացքում առաջին անգամ բոլոր կայանները դադարեցրել են աշխատանքը: Ավելի վաղ հաղորդվել էր Վենեսուելայի խոշոր նավթավերամշակման գործարաններում, այդ թվում՝ Amuay-ում, գրանցված երկու հրդեհի մասին: Վենեսուելայում այժմ վառելիքի պակաս կա: Նավթավերամշակման գործարանների աշխատանքի դադարեցումը կարող է է՛լ ավելի վատթարացնել բնակչությանը վառելիքով ապահովելու առանց այն էլ բարդ իրավիճակը:

автор
Админ добавлен новости

20.01.2018

Մխիթարյանը Կդառնա Արսենալի պատմության ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը:(130հզ+բոնուսներ շաբաթական)

автор
Админ добавлен новости

20.01.2018

sssssssss

s

« 1 2 ... 4 5 6 7 8 ... 47 48 »